Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ Սիրիայում կռվում են «Հեզբոլլահի» ջոկատները

Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ Սիրիայում կռվում են «Հեզբոլլահի» ջոկատները

PanARMENIAN.Net - Լիբանանի «Հեզբոլլահի» ջոկատները մասնակցում են մարտական գործողություններին Սիրիայում, հայտարարել է Հալեպի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար գնդապետ Ալ Աքքադին, շաբաթ օրը հայտնել է թուրքական Time Turk առցանց թերթը:

Ըստ Ալ Աքքադիի, «Հեզբոլլահի» ջոկատները հիմնականում գործում են Հալեպում և Հոմսում:

Ավելի վաղ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Ալ Հարիրին նույնպես հայտարարել էր, որ «Հեզբոլլահը» զենք ու գրոհայիններ է տրամադրում սիրիական ռեժիմին: Ըստ Հարիրիի, «Հեզբոլլահի» գրոհայինները մասնակցում են սիրիական բանակի գործողություններին ընդդիմության դեմ և դա արվում է նախագահ Բաշար Ասադի ցուցումով, որը խնդրել է «Հեզբոլլահին» գրոհայիններ ուղղարկել Սիրիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---