ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱԽՍԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՔԻՉ ԳՈՒՄԱՐ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ

PanARMENIAN.Net - «2005 թվականին մենք պատրաստ ենք սպառազինության նպատակների համար ծախսել Ադրբեջանից ոչ քիչ գումար: Ռազմական մեծ բյուջեի միջոցով իր խնդիրները լուծելու Ադրբեջանի հույսերը մենք լսում ենք արդեն 10 տարի եւ դեռ այդքան էլ կլսենք»,-հայ գրողների հետ ՀՀ Արմավիրի մարզի զորամասերից մեկում այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Բանակի սպառազինությունը եւ մարտունակությունը անբաժան են եւ պահանջում են մեծ ֆինանսական ներդրումներ, նշել է նախարարը: Նրա խոսքերով, տվյալ պահի դրությամբ գնում է եղած սպառազինության արդիականացում, քանի որ դա ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան նորի ձեռքբերումը: Մեկնաբանելով հայկական եւ ադրբեջանական կողմերի փոխզիջումների մասին հարցը, Սերժ Սարգսյանը նշել է.«Ոմանք խոսում են փոխզիջումների անթույլատրելիության մասին, սակայն մենք պետք է որոշենք.ու՞ր ենք տանում մեր ժողովրդին, ցանկանում ենք նոր կամ հավերժական պատերազմ»: Հավերժական պատերազմը նույնպես տարբերակ է, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը` ավելացնելեվ, որ եթե ողջ հայ ժողովուրդը նման որոշում կայացնի, ապա նախարարը հավանություն կտա այդ դիրքորոշմանը: «Ես չպետք է լսեմ մեկ կամ երկու մարդու, որոնք ձայնի իրավունք ունեն, սակայն իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Նրանք պետք է հասկանան, որ սնապարծությունը կարծիքի արտահայտություն չէ»,-ասել է նախարար: Ընդ որում, Ս.Սարգսյանը նշել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե փոխզիջման մասին խոսակցությունները պարտվողական հայտարարություններ են:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---