Բրիտանացի քննադատները հիացած են Բոնդի մասին նոր ֆիլմով

Բրիտանացի քննադատները հիացած են Բոնդի մասին նոր ֆիլմով

PanARMENIAN.Net - Բրիտանացի քննադատները հիացած են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմով, ոմանք «007. «Սքայֆոլի» կոորդինատները» կինոնկարը լավագույնն են համարում գաղտնի գործակալի մասին ֆիլմաշարում:

«007. «Սքայֆոլի» կոորդինատները» Բրիտանիայում էկրան կբարձրանա հոկտեմբերի 26-ին: Սա ֆիլմաշարի արդեն 23-րդ ֆիլմն է, այս տարի լրանում է ֆիլմաշարի 50 տարին:

Ֆիլմի ռեժիսորն է բրիտանացի Սեմ Մենդեսը, որը 1999թ. «Օսկարի» է արժանացել «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար: Բոնդին կրկին խաղում է Դենիել Քրեյգը: Գլխավոր բացասական դերակատարն է Խավիեր Բարդեմը: «Բոնդի աղջիկներին» խաղում են ֆրանսուհի Բերենիս Մարլոն ու բրիտանացի Նաոմի Հարրիսը: Բրիտանական հետախուզության ղեկավարի դերում Ջուդի Դենչն է: Հայտարարվել է, որ նա վերջին անգամ է խաղում 007 գործակալի մասին ֆիլմում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---