Պակիստանի Դարաա քաղաքի Ադամ Հելյա քաղաքային շուկայում պայթյուն է տեղի ունեցել

Պակիստանի Դարաա քաղաքի Ադամ Հելյա քաղաքային շուկայում պայթյուն է տեղի  ունեցել

PanARMENIAN.Net - Ըստ ճշտված տվյալների, 15 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Պակիստանի Դարաա քաղաքի Ադամ Հելյա քաղաքային շուկայում պայթյունի ընթացքում:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում:

Զոհերի թիվը կարող է աճել, նման կարծիք են արտահայտել բժիշկները, քանի որ շատ մարդիկ ծանր բեկորային վնասվածքներ են ստացել:

Այդ ակցիայի կազմակերպման մեջ ոստիկանությունը կասկածում է Թալիբանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---