Նոյեմբերյանում, Իջևանում ու Դիլիջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Նոյեմբերյանում, Իջևանում ու Դիլիջանում  3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 22.44-ին, Ռուսաստանի տարածքում` Ադրբեջանի Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.690 և արևելյան երկայնության 47.120:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---