Լիպեցկում կանցնի Հայ մշակույթի շաբաթ

Լիպեցկում կանցնի Հայ մշակույթի շաբաթ

PanARMENIAN.Net - Լիպեցկում հայտարարվել է Հայ մշակույթի շաբաթ, հայտնում է gazetamg.ru-ն: Ծրագիրը «Անծանոթ երկիր Հայաստան» նախագծի մի մասն է, ճշտում է Լիպեցկի վարչակազմի մամլո ծառայությունը:

Շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, Լիպեցկի բնակիչները կարող են ծանոթանալ Հայաստանի մասին գրականության հետ, հիանալ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերով, ինչպես նաև կատարել տեսաուղևորություն: Երեխաների համար կցուցադրվի տիկնիկային ներկայացում՝ «Հայկական հեքիաթների մոտիվներով»: Բացմանը ներկաներին կհյուրասիրեն ազգային խոհանոցի ուտեստներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---