Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար

PanARMENIAN.Net - Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:

Ըստ նախարարի, Անկարան գնացել է սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար իր օդային տարածքը փակելու քայլին, քանի որ Դամասկոսն օգտագործում է դրանք ռազմական նշանակության սարքավորումներ փոխադրելու համար: Դավութօղլուն ընդգծել է, որ սիրիական կողմն արդեն տեղեկացված է Թուրքիայի կայացրած որոշման մասին: Շաբաթ օրը Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր իր երկրի օդային տարածքը թուրքական ուղևորափոխադրող օդանավերի համար փակելու մասին;

Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատացել են հոկտեմբերի սկզբին թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում:

Սիրիայում մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---