Բրիտանիայում արգելել են Լենոնի «Imagine»-ը հնչեցնել հուղարկավորությունների ժամանակ

Բրիտանիայում արգելել են Լենոնի «Imagine»-ը հնչեցնել հուղարկավորությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում սգո ծառայությունների կազմակերպիչները բազմիցս հրաժարվել են օգտագործել Ջոն Լենոնի «Imagine» ստեղծագործությունը թաղումների երաժշտական ուղեկցության համար: Ինչպես բացատրում է Contactmusic կայքը, բրիտանացիներին դուր չի գալիս երգի տողերից մեկը` «Imagine there's no heaven» («Պատկերացրեք, որ դրախտ չկա»):

Միաժամանակ հուղարկավորությունների կազմակերպիչներին չի շփոթեցնում այն փաստը, որ «Imagine»-ը վայելում է շատ բրիտանացիների սերը:

Co-operative Funeralcare ընկերության կողմից անցկացված հետազոտության համաձայն, «Imagine»-ի հետ միասին հուղարկավորությունների համար անհամապատասխան երգեր են The Trammps դիսկո խմբի «Disco Inferno»-ն և ռոքեր Միտ Լոուֆի «Bat Out of Hell»-ը: Նշվում է, որ բրիտանացիները հուղարկավորությունների ժամանակ ամենից հաճախ նախընտրում են Ֆրենկ Սինատրայի «My Way» երգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---