Sotheby's աճուրդում կվաճառվեն Պիկասոյի 9 նկարներ

Sotheby's աճուրդում կվաճառվեն Պիկասոյի 9 նկարներ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում Sotheby's աճուրդում, որը նվիրված է իմպրեսիոնիստների և մոդեռնիստների գեղանկարչությանը, կվաճառվեն Պաբլո Պիկասոյի 9 նկարներ: Այդ մասին հաղորդում է ArtDaily պարբերականը:

Աճուրդի գլխավոր լոտերը կդառնան Պիկասոյի երկու կտավները, որոնք պատկերում են նրա մուսա և սիրուհի Մարի Թերեզ Վալտերին: «Նատյուրմորտ կակաչներով» առաջին նկարը գնահատվում է 35-40 մլն դոլար, Վալտերի երկրորդ դիմանկարը` «Կինը պատուհանի մոտ»` 15-20 մլն դոլար:

Sotheby's երեկոյան աճուրդը կկայանա նոյեմբերի 5-ին Նյու Յորքում: Վաճառքի են հանվել ինչպես աշխատանքներ մասնավոր հավաքածուներից, այնպես էլ նկարներ ամերիկյան թանգարաններից: Բացի գեղանկարչությունից (Լեժե, Մոնե, Շագալ, Մատիս), աճուրդում կվաճառվեն նաև քանդակագործ Հենրի Մուրի աշխատանքները, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---