Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը

Ավարտվել  է ԼՂՀ Հադրութի շրջանի  Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը

PanARMENIAN.Net - Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը : Շուրջ 500 տարի առաջ հիմնված այս սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված և արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ կորուստ և, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում:

Ծրագրի շրջանակներում երկու ջրամբարներից մեկը վերակառուցվել է, մյուսը` վերանորգվել: Վերակառուցվել է նաև գյուղից շուրջ 4կմ հեռու գտնվող ջրաղբյուրը, որի շնորհիվ նվազել է ջրի կորուստն ու մեծացել ջրաքանակը: Գյուղի` զարգացման առավել մեծ հեռանկար ունեցող թաղամասում անցկացվել է ջրագիծ, որն արդեն ունի կանոնավոր ջրամատակարարում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---