Երևանում շարունակվում է տեռահերցային ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովը

Երևանում շարունակվում է տեռահերցային ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում շարունակվում է տեռահերցային և գերբարձր հաճախությունների տիրույթի ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովը: Այստեղ ներկայացված են ֆիզիկայի նորագույն հետազոտությունների և դրանց կիրառական արդյունքների ասպեկտները:

«Ներկայացված են շատ հետաքրքիր զեկույցներ Ճապոնիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և Անգլիայից, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում առաջին հերթին կիրառական տիրույթներում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը:

Նրա խոսքով տեռագերցային ալիքների տիրույթը շատ խոստումնալից է և կիրառելի է կենսաբանության, բժշկագիտության, նյութաբանության, և նույնիսկ հեռահաղորդակցման և այլ ոլորտներում:

Տեռահերցային ալիքների տիրույթի կիրառությունը առօրյա բնագավառներում ինչպիսիք են ՝ կենսաբանությունը, բժշկագիտությունը, նյութաբանությունը, և նույնիսկ հեռահաղորդակցությունը, անչափ խոստումնալից է և հեռանկարային:

Հայաստանից գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և բուհերի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---