Նոյեմբերին ԱԺ-ում կքննարկվի քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը

Նոյեմբերին ԱԺ-ում կքննարկվի քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի և թատերական գործունեության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ «Մեծահասակների կրթության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, կրթության և գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, կվերանայվեն և նորից կներկայացվեն համատեղ աշխատանքից հետո: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ առաջարկել է վերանայել «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված երեք նախագծերի քննարկումը:

Պատգամավորները քննարկեցին նաև այլ հարցեր:

Արտակ Դավթյանն առաջարկեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի և շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:

Արտակ Դավթյանն առաջարկեց այլ հանձնաժողովների հետ միասին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել երեխաների պաշտպանության, ներառական կրթության խնդիրներին նվիրված արտագնա նիստ, որին մասնակցելու հրավեր կուղարկվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերներին:

Հանձնաժողովի նախագահի մյուս առաջարկը վերաբերում էր հանձնաժողովի՝ Շուշիում արտագնա նիստ անցկացնելուն: Հանձնաժողովի անդամներն ընդունեցին բոլոր առաջարկները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---