ՀԲԸՄ-ի երևանյան գրասենյակը կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր օջախ17 հոկտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է ՀԲԸՄ-ի երևանյան կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանում կառուցվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երևանի Դումայի շենքի համարակալված և պահպանված քարերով: Միության անդամները տեղում` պաստառների վրա, հյուրերին ներկայացնելով շենքի ավարտական տեսքը, նշել են, որ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության պատասխանատուները, օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում ցուցաբերվող աջակցության համար: Ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական. «Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում միշտ լինել միության կողքին և իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի բարօրություն մեր ժողովրդի ու համայն հայության մայրաքաղաքի: Ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագծի պահպանումը, ըստ էության, հենց այն հիմնական պահանջն է, որը մեր կողմից առաջադրվում է քաղաքաշինական խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Եվ այդ տեսանկյունից այս կառույցը որպես այդ մոտեցման արդյունք կարելի է դիտարկել»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ Միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ և մշակութային միջոցառումների նոր օջախ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |