Ա. Աշոտյան. Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն

Ա. Աշոտյան. Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողոականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին ՄքԳինեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը, նշելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրներին ցուցաբերվում է հատուկ ուշադրություն:«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում են ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝ հայերս աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենեկիցները հայկական համյանքներ են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Հայկական համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար պետական կարևորություն ունի»,- շեշտել է նախարարը : Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:

Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես համապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում ուսուցանվում է քրդերեն, եզդիերեն և ասորերեն: Բացի այդ գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում: « Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,- նշել է նախարար Ա, Աշոտյանը և հավելել, որ ՀՀ ԿԳՆ պատրասատակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում են ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝ հայերս աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենեկիցները հայկական համյանքներ են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Հայկական համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար պետական կարևորություն ունի»,- շեշտել է նախարարը : Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:

Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես համապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում ուսուցանվում է քրդերեն, եզդիերեն և ասորերեն: Բացի այդ գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում: « Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,- նշել է նախարարը և հավելել, որ ՀՀ ԿԳՆ պատրասատակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---