Ջիմ Քերին կարող է բանկերի կողոպտիչի դեր խաղալ

Ջիմ Քերին կարող է բանկերի կողոպտիչի դեր խաղալ

PanARMENIAN.Net - Հանրահայտ դերասան Ջիմ Քերին կարող է նկարահանվել «Լումիս Ֆարգո» քրեական կատակերգության մեջ: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և կպատմի ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կողոպուտներից մեկի մասին: Relativity Media կինոստուդիան առայժմ բանակցություններ է վարում դերասանի հետ: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, ենթադրվում է, որ Քերին կմարմնավորի գլխավոր հերոսին` բանկի նախկին աշխատակցին, որը դառնում է հանցագործների առաջնորդ, ովքեր $17 մլն են գողանում և թաքնվում Մեքսիկայի հանգստավայրերից մեկում:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2012թ. ապրիլին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---