Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Օսկանյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Օսկանյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր անդրադարձել էր այն բարեփոխումներին, որոնք այժմ կենսական են Հայաստանի համար: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Օսկանյանի այս դիտարկմանը.«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն:

Հիմա` Էմերսոն, և ոչ միայն Վարդանի, այլև իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաև` իմ) համար.

«Ծիծաղել հաճախ և շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին և հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժևորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավը՝ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որևէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթևացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում է՝ հաջողություն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---