ՀՀ գյուղնախարարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղնախարարն ու  Արգենտինայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան ,b>Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը:

«Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և անչափ կարևորում ենք դրսի փորձի ընդօրինակումը: Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, և հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջև»,- նշեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Դիեգո Ռիվերան պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ հնարավորինս օժանդակել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանը: Նա նշեց, որ առաջիկա գործակցության ուղիների որոշակիացման համար ինքը բերել է Գյուղատնտեսական և Արդյունաբերական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն և կցանկանար դրանց վերաբերյալ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքը համագործակցության հնարավորությունների մասին:

Մեկ անգամ ևս կարևորելով գյուղատնտեսության ոլորտումհամագործակցության զարգացման անհրաժեշտությունը, կողմերըվերահաստատեցին իրենց պատրաստակամությունն առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---