«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունն արժանացել է Ռուսաստանի մսամթերքի միության պատվոգրին17 հոկտեմբերի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 14.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո սրահում տեղի ունեցավ «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերության և Ռուսաստանի մսամթերքի միության համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսում ներկայացվել է «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերության և Ռուսաստանի մսամթերքի միության կողմից համատեղ արտադրվող «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքի նորույթը` մանկական շարքը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությանը հանձնվեց պատվոգիր Ռուսաստանի մսամթերքի միության կողմից ` որպես բարձրորակ մսամթերք արտադրող ընկերության: «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունն ունի գործունեության 17 տարվա պատմություն: Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս նորույթներով և անակնկալներով` բազմազան դարձնելով առաջարկվող մսամթերքի տեսականին: Այն առաջին մսամթերք արտադրող ընկերությունն է Հայաստանում, որը պարբերաբար իրականացնում է էքսկուրսիաներ սպառողների համար: 2010թ. ընկերությունը Ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ: Այնուհետև միության մասնագետների անմիջական ներգրավմամբ իրականացվել է §Դոկտոր¦ ապրանքանիշի մսամթերքի արտադրությունը, որն իր որակական հատկանիշներով բացառիկ է հայկական շուկայում: §Դոկտոր¦-ը պատրաստվում է բացառապես տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6%-ը, այն դեպքում, երբ եփած երշիկների յուղայնությունը սովորաբար հասնում է մինչև 22%-ի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |