Ի նշան բողոքի` մադրիդցի պրոֆեսորը ուսանողների հետ դասերն անցկացրել է փողոցում

Ի նշան բողոքի` մադրիդցի պրոֆեսորը ուսանողների հետ դասերն անցկացրել է փողոցում

PanARMENIAN.Net - Complutense համալսարանի պրոֆեսորը որոշել է կրճատումների դեմ իր բողոքը յուրահատուկ կերպով անցկացնել:

Մադրիդի համալսարանի բանասիրության ամբիոնի վարիչ Խուան Վարելա Պորտասը ուսանողների հետ դասն անցկացրել է փողոցում:

Բաց դասը նվիրված էր Դանթեի ստեղծագործություններում ագահության և ընչաքաղցության թեմային: Վերջինս այդ արատը կոչել է «Ամոթի և դժբախտության մայր»:

Պրոֆեսորի մոտ դժգոհություն է առաջացրել համալսարանի ռեկտոր Խոսե Կարիլյոյի կողմից մտցված ծախսերի կտրուկ կրճատման կուրսը: Այդ կերպ համալսարանը հույս ունի կրճատել ուսումնական հաստատության պարտքը, որը կազմում է 150 մլն եվրո, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---