Այս կիրակի Հյուսիսային պողոտան կվերածվի մեծ նկարչական հարթակի

Այս կիրակի Հյուսիսային պողոտան կվերածվի մեծ նկարչական հարթակի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին հարյուրավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից Երևանի Հյուսիսային պողոտայում բնություն կնկարեն՝արդեն 5-րդ անգամ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող բնության պաշտպանությանն ուղղված ակցիային: Սա 5-րդ համահայկական նկարչական նախագծի միջոցառումներից է: Իսկ հոկտեմբերի 28-ին երեխաները բնապահպանական երթի կմասնակցեն` կրելով թափոններից պատրաստված կենդանիների հագուստներ: Նրանք կքայլեն Երևանի կենտրոնով` պատանեկան նվագախմբերի ուրախ հնչյունների ներքո, մարդկանց կհիշեցնեն բնության խնդիրների, կենդանիների իրավունքների մասին:

Արդեն ավանդական դարձած այս երկու միջոցառումներն էլ նպատակ ունեն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք դաստիարակել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---