ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԳՎԻՆԵԱՅԻ ԲԱՆՏՈՒՄ15 ապրիլի 2005 - 08:11 AMT PanARMENIAN.Net - Հասարակածային Գվինեայի Black Beach բանտի կալանավորներին` այդ թվում 6 հայ օդաչուներին սպառնում է սովամահություն, քանի որ բանտի ղեկավարությունը կրճատել է նրանց օրապահիկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բանտարկյալները հյուծված են խոշտանգումներից եւ խրոնիկական հիվանդություններից: «Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, բանտարկյալներից շատերը կմահանան», - հայտարարել է Amnesty International մարդասիրական կազմակերպության կողմից Աֆրիկայում իրականացվող ծրագրի ղեկավար Կոլավոլե Օլանիյանը: Հասարակածային Գվինեայի կառավարության` օրապահիկը վերացնելու մասին որոշումից հետո հատկապես ծանր վիճակում են հայտնվել 70 բանտարկյալներ, որոնց թվում են վեց հայ օդաչուները: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, իրեն հաջողվել է 500-ական դոլար փոխանցել հայ օդաչուներին եւ ապահովել, որ նրանք ստանան պատշաճ բժշկական օգնություն: «Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ հայրենիք», - ասել էր Արա Աբրահամյանը` ավելացնելով, թե օդաչուների ազատ արձակման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում: Հիշեցնենք, որ հայ օդաչուները Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |