ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՅԼ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԴՐԱՆՔ

PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ մենք լավ շանս ունենք բեկում մտցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ սկզբունքորեն Պրահայի գործընթացը իրեն արդարացնում է»,-հայտարարել է ռուս լրագրողներին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Այն պայամանավորվածությունները, որոնց մենք հասել ենք, առնվազն թույլ են տվել համաձայնեցնել բանակցությունների ձեւաչափը: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը, մեր ընկերը, գործընկերը, հարեւանը, ինչպես նաեւ գործընթացի համանախագահ-երկիր, որին մասնակցում են նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, պետք է ավելի ինտենսիվացնի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այժմ արդեն բոլորին պարզ է դառնում, որ եթե մենք նայենք անցյալին, ապա շատ դժվար կլինի մտածել ապագայի մասին: Ես կարծում եմ, դա հասկամում են ամենուրեք` եւ Մոսկվայում, եւ Բաքվում, եւ հուսով եմ, որ այդ տեսակետը կիսում են նաեւ Երեւանում»,-ասել է նախարարը: «Ժամանակակից աշխարհը փոխվել է, բայց այնպես է ստացվում, որ մենք շարունակում ենք դիտել նրան 1945 թվականի Յալթայի տեսակետից: Այժմ բոլորովին այլ սպառնալիքներ, մարտահրավերներ են միջազգային հանրության համար: Միջազգային հանրության անդամ հանդիսացող պետությունները պետք է հաշվի առնեն ինտեգրման գաղափարը եւ միջազգային հարաբերություններում համագործակցության նոր կոդեքսը: Կալաշնիկովը ավտոմատը չի օգնում լուծելու խնդիրները, այլ խորացնում է դրանք: Անցյալում են մնացել մեթոդները, երբ կարելի էր վերցնել կարմիր մատիտը եւ քարտեզի վրա նոր պետական սահմաններ նկարել»,-ավելացրել է Է.Մամեդյարովը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---