Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում ԱՊՀ անդամ երկրների հետ փոխգործակցությունը19 հոկտեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին: Հանդիմպանը Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է խնամքով վերաբերել, պահպանել ու բազմապատկել: Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծմամբ, այդ ոլորտում երկրների միջև աշխատանքը դարձել է ավելի համակարգված: Նման հանդիպումները, Սերժ Սարգսյանի խոսքով, կարևոր նշանակություն ունեն տվյալ ոլորտում միմյանց հաջողություններին ծանոթանալու, բոլորի համար ընդհանուր խնդիրները քննարկելու, միասին փորձելու լուծումներ գտնելու և հաջողված փորձը միմյանց փոխանցելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության և հոգածության ներքո, և զգալի աշխատանք է տարվում կրթության որակի բարձրացման, արդի պահանջներին համապատասխանեցման, պետական ծրագրերի շրջանակում հանրակրթական հաստատությունների և բուհերի լավագույն աշակերտներին ու ուսանողներին խրախուսման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցների հետ Նախագահը խոսել է կրթական համակարգում մեր երկրում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքների, դեռևս առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին: ԱՊՀ անդամ պետությունների կրթական ոլորտի պատասխանատուները ևս կարևորել են համագործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կրթության ոլորտի գնահատման ընդհանուր չափանիշներ, ակտիվացնել կրթության և գիտության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացները, ձևավորել արդի պահանջներին համապատասխան միասնական մոտեցումներ, ինչպես նաև կրթության ոլորտում մրցակցությունն ու փոխգործակցությունը խրախուսող համատեղ օլիմպիադաներ և այլ միջոցառումներ իրականացնել: Հանդիպման մասնակիցները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հիշյալ նպատակին ուղղված նախաձեռնությունները պաշտպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |