Անհետացել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող մեքենան

Անհետացել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող մեքենան

PanARMENIAN.Net - Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան ս/թ սեպտեմբերի 14 ի համայնքի ավագանին որոշել էր աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100հզ դրամ, չի կարող իրատեսական լինել: Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին և կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր, կեսօրից հետո, մեքենան անհետացել է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---