Կառլ Լագերֆելդը գտնում է, որ Ֆրանսիայի նախագահն ատում է հարուստներին![]() 19 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի մոդելավորող Կառլ Լագերֆելդը, որը Chanel նորաձևությունների տան գլխավոր դիզայներն է ու կրեատիվ տնօրենը, «իմբեցիլ» է անվանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որն, ըստ նրա, «ատում է հարուստներին»: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Լագերֆելդը զգուշացրել է, որ Օլանդի նախաձեռնած հարկերի բարձրացումը աղետ կդառնա Ֆրանսիայի համար: Համեմատելով Օլանդին Իսպանիայի նախկին վարաչպետ Լուիս Սապատերոյի հետ, որն ինչպես և Օլանդը սոցիալիստ է, մոդելավորողը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը, ինչպես և իսպանացի քաղաքական գործիչը, «ցանկանում է պատժել հարուստներին»: «Օտարերկրացիներն այլևս չեն ցանկանում ներդրումներ կատարել Ֆրանսիայում»,-հայտարարել է մոդելավորողը: Սեպտեմբերին Օլանդի կառավարությունը ներկայացրեց 2013թ. բյուջեն, որով նախատեսվում է պետական ծախսերը նվազեցնել 36,9 մլրդ եվրոյով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |