«ՀԺ». Սիբիրախտով վարակման դեպքեր են գրանցվել

«ՀԺ». Սիբիրախտով վարակման դեպքեր են գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել: Երեկ «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ և գտնվում է «Մարտունի» բժշկական կենտրոնում: Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, և միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի հստակ ասել` հիվանդների մոտ իսկապես սիբիրա՞խտ է, թե՞ ոչ: Լաբորատոր հետազոտության արդյունքներն, ըստ նրա, հայտնի կդաոնան գալիք շաբաթվա սկզբին: Ավելի ուշ խնդրի առնչությամբ այս նույն պարզաբանումը թերթի թղթակիցը ստացել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնից էլ հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երկու օր աոաջ նամակով տեղեկացրել է այս ծառայությանը, որ Երևանում սիբիրախտով վարակման մեկ դեպք է գրանցվել, և դա էլ կրկին առայժմ միայն կասկածվում է, փորձաքննության արդյունքները չկան: Նախարարությունն այս տեղեկության առնչությամբ «ՀԺ»-ի թղթակցին որևէ մեկնաբանություն չի տվել:

«Նշենք, որ մարդիկ սիբիրախտով վարակվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների կամ մսեղենի հետ շփումից, ինչպես նաև սննդի մեջ վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Հիվանդությունը թեև բուժվում է, սակայն մահացության դեպքերը քիչ չեն: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում: Ամեն դեպքում, մինչ փորձաքննությունների արդյունքները հայտնի դառնան, և պարզվի` իրականում ինչն ինչոց է, շատ կարևոր է, որ բնակչությունը զգոն լինի, անհրաժեշտ է գնել միայն սառնարաններում պահվող և համապատասխան փորձաքննություն անցած միս, անհրաժեշտ է նաև պահանջել փորձաքննություն անցնելու մասին վկայող կտրոնը` համոզվելու համար, որ միսը աոողջ անասունի է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում, անկախ այս պատմությունից, սովորություն դարձնել և գնել միայն սառնարաններում պահվող և «աոողջ» լինելու մասին վկայական ունեցող միս»,- եզրափակել է «ՀԺ»-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---