Իրավաբան. Խաչաղբյուր-2 փոքր ՀԷԿ-ի թույլտվությունը պետք է անհապաղ չեղյալ ճանաչվի

PanARMENIAN.Net - Խաչաղբյուր-2 փոքր ՀԷԿ-ի նախագիծը գրողները պարզապես անգարագետներ են, իսկ նախագծում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Սրանում խնդրով մտահոգ մարդիկ արդեն համոզվել են: Իրավաբան Մերի Խաչատրյանը և բնապահպան Լևոն Գալստյանը արդեն անգիր գիտեն, թե ՀԷԿ -ի կառուցման համար ներկայացված փաստաթղթերում որ կետերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրար: Փասթաթղթերի մեծ փաթեթում միայն իրար չհամապատասխանող թվերը չէ, որ աչքի են ընկնում: Իրավաբանը ներկայացված նախագծում մի շարք բացթողումներ է տեսել, օրինակ, բացակայում է ինժիներատեխնիկական եզրակացությունը, իսկ Գետահովիտը սողանքային գոտում է: Նախագծում գրված է, որ ՀԷԿ-ի խողովակաշարերը անցկացնելու են գետի կողքով, այնինչ, ակտիվիստները տարածքում այլ բան են տեսել. խողովակներն անցնում են գետի վրայով:

«Կարծում ենք ներկայացված նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի, և պետք է անհապաղ չեղյալ ճանաչվի տրված դրական եզրակացությունը»,- ասում է Մերի Խաչատրյանը:

Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ նկատում է. «Մենք ունենք մի նախագիծ, որը իրականում կապ չունի այն ամենի հետ ինչ հիմա կատարվում է շինարարության տարածքում»: Նախագծում նշված այն կետը, թե նախագիծը ամենաանվտանգներից մեկն է, բնապահպանը ծիծաղելի է համարում, իսկ նախագիծը բնորոշում՝ որպես արտատպություն տարբեր նախագծերից: Բանապահպանի խոսքերով, տարածքում բազմաթիվ ծառեր են հատել: Յոթ օր է՝ մասսայական ծառահատման մասին ահազանգը եղել է, սակայն որևէ ակտ չի կազմվել:

Ըստ Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանի՝ ՀԷԿ-ի կառուցման դեպքում իրենք կզրկվեն խմելու ջրից: Բանն այն է, որ տարածքի խմելու ջուրը ձևավորվում է Պարզջուր գետի վերին հատվածներում: Ջրերը ընդերք են մտնում և մաքրվում, դառնում են խմելու ջուր: Իսկ ՀԷԿ-ը մինչ ընդերք հոսելը կվերցնի ջրերը խողովակների մեջ: «Սողանքները շատացել են մոտ քսան անգամ, բնակիչները պահանջում են, որ դադարեցվեն նոր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, ինչպես նաև Խաչաղբյուր-1 ՀԷԿ-ի աշխատանքները»,-ասում է Արթուր Ավագյանը:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ը կառուցվում է Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև: Այն արդեն երկրորդն է նույն գետի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---