Ռեկորդակիր զինծառայողի պարգևները դեռ առջևում են20 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի: Մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը: ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Արտավազդն արդեն ստացել է մի շարք պարգևներ, ու դեռ կստանա: «Նա այսօր ստացել է թանկարժեք ժամացույց, պարգևատրվել է պատվոգրով: Նրան դեռ էլի պարգևներ են սպասվում արձակուրդի դեսքով, ինչպես նաև դրամական պարգև»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արտավազդն իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչեւ ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են «Դյուցազնագրքում»` ռեկորդների հայկական շտեմարանում: Արտավազդը 5 տարի զբաղվել է ըմբշամարտով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտաձեւը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի բաժին: Ցանկանում է մարզիչ դառնալ: Այժմ սերժանտական դասընթացներ է անցնում: Զինվոր-մարզիկի խոսքերով` բանակում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան մարզավիճակում մնալու եւ նոր ռեկորդներ սահմանելու համար: Ի դեպ, Արտավազդը նպատակ ունի առաջինը դառնալ նաև իր սահմանած ռեկորդների թվով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |