Լահդար Բրահիմին այսօր հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ

Լահդար Բրահիմին այսօր  հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար  Ասադի հետ

PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին այսօր հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ին: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:

Բրահիմին Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ հրադադարի կոչ է արել մահմեդական Կուրբան բայրամ տոնի ժամանակ: Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ բանակցությունները եղել են լուրջ և կառուցողական: Այնուամենայնիվ, պաշտոնական Դամասկոսը երաշխիքներ է պահանջում, որ ընդդիմադիրները կդադարեցնեն մարտական գործողությունները կառավարական զորքերից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---