Աջակցություն Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին և գյուղի գրադարանին

Աջակցություն  Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին  և գյուղի գրադարանին

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ, Տավուշի մարզի գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը և Հայաստանի գրողների միության նախագահ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման խորհրդի անդամ Լևոն Անանյանը երեկ այցելել են Տավուշի մարզի ՍՕՍ մանկական գյուղ և Կողբ գյուղի դպրոցներ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏՄՄՀՄ մամլո գրասենյակից:

Մանկատանը և դպրոցներում Սերգեյ Բարսեղյանը և Լևոն Անանյանը հանդիպեցին կառույցների ղեկավարների և երեխաների հետ, ծանոթացան խնդիրներին: Հայրենակցական միության ղեկավարները միաժամանակ կազմակերպել էին բարեգործական ակցիա վերոնշյալ կառույցների երեխաների, Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղի գրադարանի համար:

Բարեգործական ակցիային մասնակցել են նաև Ամքոր կազմակերպությունը և Հայաստանի ազգային գրադարանը: Հավելենք, որ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ևս հայրենակցական միավորման խորհրդի անդամ է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---