Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման ընթացակարգերը:

Մշակվել է նաև իրավական ակտերի փոփոխությունների նախագիծ, որով կանոնակարգվում է ջրի միացման համար անհրաժեշտ համապատասխան դիմումի ձևը, ժամկետները, ընթացակարգերը և այլ հարցեր:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ` դյուրացնելով ընթացակարգերը, պարզեցնելով ու բարձրացնելով նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---