Սիրիայի հարցերով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա` խորհրդակցությունների համար![]() 22 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ինչպես սպասվում է, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, մեկ շաբաթից կժամանի Մոսկվա` խորհրդակցությունների համար, հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով ենք, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կփորձի գործնականում կիրառել այն սկզբունքները, որոնք պարունակվում են ժնևյան կոմյունիկեում»,-երկուշաբթի օրը ասել է նա Մոսկվայում` պատասխանելով «Ռոսիյսկայա գազետայի» հարցերին: Ըստ Լավրովի, «Ժնևյան կոմյունիկեն պարունակում է պարզ, սակայն առանց այլընտրանքի կոնսենսուս»: Նա հիշեցրել է, որ Դամասկոսը կողմ է կոմյունիկեին, այժմ հերթը ընդդիմությանն է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |