Նոյեմբերին Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի 4-րդ փառատոնը (վիդեո)

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի 4-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 3-ից 9-ը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, այս տարի փառատոնը կանցկացվի չորրորդ անգամ: «Այն շարունակում է մնալ անիմացիոն ֆիլմերի միակ փառատոնը տարածաշրջանում և այս տարի նույնպես մի շարք ցուցադրություններ լինելու են պրեմիերաներ տարածաշրջանի մակարդակով: Դրա հետ մեկտեղ փառատոնը կունենա «100 տարի` 100 ֆիլմ» խորագիրը կրող միջոցառում` նվիրված ռուսական անիմացիայի 100-ամյակին»,- նշեց նա:

Քասունին հավելեց, որ այս տարի «ՌեԱնիմանիայի» ցուցադրություններ կկազմակերպվեն ոչ միայն «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում: «Փառատոնն այս տարի համագործակցում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, «Այբ» ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, Նարեկացի արվեստի միության հետ, որտեղ նույնպես կկազմակերպվեն անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ»,- ասաց նա` հավելելով, որ այս տարվա փառատոնին ավելացել է երկու նոր անվանակարգ` «Լավագույն անիմացիոն գովազդ» և «Լավագույն անիմացիոն երգ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---