Վատիկանի պատվիրակությունը ծրագրում է այցելել Սիրիա

Վատիկանի պատվիրակությունը ծրագրում է այցելել Սիրիա

PanARMENIAN.Net - Վատիկանից բարձրաստիճան պատվիրակությունը ծրագրում է առաջիկայում պաշտոնական այցով մեկնել Սիրիա:

Ինչպես հաղորդում են ինտերնետային ԶԼՄ-ները, հղելով Սուրբ աթոռի մամուլի քարտուղարի Ֆրեդերիկո Լոմբարդիին, այցն, այնուամենայնիվ, կարող է հետաձգվել Դամասկոսում և Բեյրութում բռնության էսկալացիայի պատճառով:

Քրիստոնյաները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսը:

Մինչ այդ, հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարությունը հետաքրքրված է մահմեդական Իդալ-Ադհա տոնի ընթացքում հրադադարով: Սիրիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ջիհադ Մակդիսին հաղորդել է, որ հնարավոր է միայն երկկողմ կրակի դադարեցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---