ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Կուբանի պետական համալսարանի (ԿուբՊՀ) հին աշխարհի եւ միջին դարերի պատմության ամբիոնը ապրիլի 23-ին անցկացնելու է «Հայերի ցեղասպանություն. 20-րդ դարի ողբերգության հումանիտար իմաստավորումը» գիտաժողովը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Գիտաժողովին մասնակցելու են ազգային-մշակութային, կրոնական միությունների ներկայացուցիչներ, Կրասնոդարի գիտական եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, ինչպես նաեւ բոլոր ցանկացողները: Գիտաժողովը կսկսվի քրիստոնյա, մահմեդական եւ հուդայական հոգեւորականների համատեղ աղոթքով: Կներկայացվեն նաեւ հետեւյալ զեկույցները` «Առաջին համաշխարհային պատերազմը եւ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում. մշակութաբանական տեսակետ», «Արեւմտյան Հայաստանի հայերը 1915 թվականին (Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից կազակների հիշողություններով)», «Վալերի Բրյուսովի «Անթոլոգիան» Հայաստանի ողբերգական իրադարձությունների համատեքստում», «Ազգային հարցը 20-րդ դարասկզբի հայկական քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության մեջ», «Հյուսիսարեւմտյան Կովկասը հայերով բնակեցման ավելի վաղ փուլերը», «Հայկական ճարտարապետական հուշարձանները Կրասնոդարի մարզում եւ Ադիգեում», «Հայերի տեղահանումը Ղրիմից 1944 թվականին», «Արդի Տրապզոն եւ Համշեն ուղեւորության մասին»:

Գիտաժողովի ընթացքում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության նկարահանած «Ես մեղադրում եմ» վավերագրական ֆիլմը: Գիտաժողովը կավարտվի կլոր սեղանով, որի արդյունքում կընդունվի բանաձեւ:










 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---