«ԿԻԼԻԿԻԱ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզուց կսկսվի «Կիլիկիա» առագաստանավի նավարկության երկրորդ փուլը: Նավը կառուցված է միջնադարյան Կիլիկյան Հայաստանի առեւտրային նավերի նմանությամբ: Այս անգամ նավագնացները կանցնեն Վենետիկից Ամստերդամ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նավի նավապետ Կարեն Բալայանի խոսքերով, նավի մուտքը Ատլանտյան օվկիանոս կնշվի հանդիսավորությամբ: Ենթադրվում է, որ նավի վրա այդ ժամանակ կլինեն Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Նիկիտա Միխալկովը: Ինչպես հայտնի է, «Կիլիկիայի» անձնակազմի անդամների թվում է հայտնի հայ հրապարակախոս Զորի Բալայանը: Հենց նա է նախատեսում նավ հրավիրել իր հին բարեկամներին` Քերոլայն Քոքսին, որը հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով եւ ռուսական կինոյում նորաձեւություն թելադրող Նիկիտա Միխալկովին: Բացի այդ, «Կիլիկիայով» Ջիբրալթարում կհայտնվեն նաեւ որոշ ռուս հեռուստաաստղեր, որոնց անունները նավապետը դեռեւս գաղտնի է պահում: 2005 թվականին թիմը կանցնի նավարկության երկրորդ փուլը Վենետիկից Ամստերդամ: Կարեն Բալայանի կարծիքով, ներկա փուլում ամենահուզիչ իրադարձությունը ելքն է դեպի Ատլանտյան օվկիանոս: Ձմեռելով Ամստերդամում` ճանապարհորդները պատրաստվում են ավարտել շրջագայությունը Եվրոպայի շուրջ` ժամանել Սանքտ Պետերբուրգ, եւ արդեն այնտեղից ռուսական գետերով հասնել Ազովի ծով, որը հեռու չէ Փոթի նավահանգստից, որտեղից էլ սկսվել է նավարկությունը: Հիշեցնենք, որ «Կլիլիկիա» առագաստանավը, որը ճանաչվել է ազգային խորհրդանիշ, կյանքի է կոչվել միջնադարյան հայ մանրանկարների հիման վրա մի խումբ էնտուզիաստների կողմից: Հենց նման նավերով են մի ժամանակ նավարկել հայ առեւտրականները: Ճանապարհորդության առաջին փուլը «Կլիլիկիան» արդեն անցել է անցյալ տարի, անցնելով Սեւ ծովի, Բոսֆորի, Մարմարյան , Էհեյան եւ Ադրիատիկ ծովերի ջրերով:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---