ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանի հետ սահմանի վրա բերդամաս կառուցելու համար: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին ԼՂՀ ՊՆ-ում, այսօրվա դրությամբ Ղարաբաղում տարվում են սահմանների ուժեղացման աշխատանքներ, քանի որ դեռեւս չկա Ադրբեջանի հետ ռազմական գործողությունները ավարտելու մասին համաձայնագիր, սակայն ղարաբաղյան կողմը այդ գործողություններրը իրականացնում է իր հաշվին: Իր հերթին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով «լավատեղյակ ռազմական աղբյուրներին», «Հայաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղում բերդամասի կառուցման եւ ամրապնդման աշխատանքներ: Այս տարի Հայաստանը նախատեսում է 2 միլիոն դոլար հատկացրել Լեռնային Ղարաբաղին բերդամաս կառուցելու համար»: Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Իլդիրիմ Մամեդովը նշում է, որ «ի տարբերություն Ղարաբաղի սահմանների, Ադրբեջանի ճակատային գծում շրջափակված տեղերի քանակությունը շատ ավելի քիչ է: Նրա խոսքերով, Հայաստանի ղեկավասրությունը վաղուց էր պլանավորել բերդամասի կառուցումը: Հնարավոր է, բերդամասի կառուցման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվի կազեմատների կառուցմանը, որոնք համարվում են ամենահուսալի պաշտպանաությունը»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---