Ֆլորենցիայում կայացել է հայկական մշակույթի փառատոն

Ֆլորենցիայում կայացել է հայկական մշակույթի փառատոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին իտալական Ֆլորենցիա քաղաքում բացվել է հայկական մշակույթի փառատոն, որին մասնակցել է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փառատոնի բացմանը ներկա էին Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է հայկական ժամանակակից արվեստի, հայկական ճարտարապետության ցուցահանդեսներ, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր սեղաններ և թատերական ներկայացում: Մշակութային փառատոնի կազմակերպիչներն են «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամը, Ճարտարապետաշինարարական պետական համալսարանը, հայկական «Դելտա Քալչր» կազմակերպությունը` Իտալիայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---