ՄԱԿ-ի ԱԽ-ն հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումը մինչև հոկտեմբերի 24-ը

ՄԱԿ-ի ԱԽ-ն հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումը մինչև հոկտեմբերի 24-ը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկումը մինչև չորեքշաբթի, երբ կկայանա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի մասնակցությամբ ճեպազրույց: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Բրահիմին ցանկություն է հայտնել ճեպազրույց անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Ուստի մենք առավոտից լսելու ենք Բրահիմիին, իսկ Սիրիայի վերաբերյալ քննարկումներ այսօր չեն լինի»,-ասել է Չուրկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---