Սաուդյան Արաբիայում ջրհեղեղից 10 մարդ է զոհվել

Սաուդյան Արաբիայում ջրհեղեղից 10 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղները, որոնք առկա են Սաուդյան Արաբիայի արևմտյան Ռաբահ շրջանում, պատճառ են դարձել 10 մարդու մահվան, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ներկայումս հայտնաբերվել են 10 զոհերի մարմիններ, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Զոհերից 8-ը մեկ ընտանիքի անդամներ են: Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայի ներսում, որը ճանապարհից հեռացրել էր ուժեղ հեղեղը: Մի քանի մարդ համարվում է անհայտ կորած:

Սաուդյան Արաբիայի արևմտյան հատվածում ջրհեղեղները վերջին տարիներին գնալով ավելի կործանիչ բնույթ են կրում և ուղեկցվում բազմաթիվ զոհերով: Փորձագետների կարծիքով, ջրհեղեղների կործանիչ բնույթը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---