ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԻ ԱՆԴԱՄԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Իսրայելի Կնեսետի ներկայացուցիչ, կառավարության նախկին անդամ Յոսի Սարիդը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը: Յոսի Սարիդը Իսրայելի առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան է, որ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ պահանջել նրա մասին հիշատակումը մտցնել Իսրայելի ուսումնական ծրագրերում: Նշենք, որ Յոսի Սարիդը ժամանել է Երեւան` այսօր բացված «Ծանրագույն հանցանք, ծանրագույն մարտահրավեր: Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» գիտաժողովին մասնակցելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---