ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՍՏՀԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Աթենքում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ)անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը: ՍՏՀ անդամ երկրների արտգործնախարարները կազմակերպության շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Հիշեցնենք, որ ՍՏՀԿ-ն ստեղծվել է 1944 թվականին, որում ընդգրկված են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան,Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---