Այսօր հայ երաժշտասերների համար ելույթ կունենա դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը

Այսօր հայ երաժշտասերների համար ելույթ կունենա դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Վաչե Ումր-Շատի ծննդյան 90-ամյակին» խորագրով համերգը, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը:

Հայ մեծանուն դաշնակահարուհու ելույթը կայանալու է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի շրջանակում:

Համերգում հնչելու են Յ. Հայդնի Սոնատը, Յ. Բրամսի Կապրիչիոն, Տ. Մանսուրյանի «Թավ տոների երեք պիես» (նվիրված Ս. Նավասարդյանին), Ֆ. Շոպենի ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի Օրորոցային»-ը:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը 1959-64թթ. սովորել է Ռ.Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆ. Վաչե Ումր-Շատի դաս.): 1968-ից շարունակել է ուսումը Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում (պրոֆ.Յ. Զակի դաս.):

Ս. Նավասարդյանի ծավալուն ցանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, ինչպես նաև մոնոգրաֆիկ գործեր: 1988-ին Բախի Դաշնամուրային կոնցերտների շարքի կատարման համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

Պարբերաբար վարպետության դասեր է վարում Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ուսումնական հաստատություններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---