Forbes. Էլիզաբեթ Թեյլորը առաջատար է այն հայտնի մարդկանց շարքում, ովքեր մահվանից հետո շարունակում են հարստանալ

Forbes. Էլիզաբեթ Թեյլորը առաջատար է այն հայտնի մարդկանց շարքում, ովքեր մահվանից հետո շարունակում են հարստանալ

PanARMENIAN.Net - Լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված հայտնությունների ցուցակը, ում եկամուտները մինչև հարյուրավոր միլիոնների են հասնում:

Համաձայն չորեքշաբթի օրը տարածված վարկանիշի, «Հոլլիվուդի թագուհու» հետնորդները նախորդ տարվա ընթացքում նրա անունից վաստակել են 210 մլն դոլար: Թեյլորը կյանքից հեռացել է նախորդ տարվա մարտին` 79 տարեկան հասակում:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Մայքլ Ջեքսոնը, ով մահացել է 2009թ: Նախորդ տարի նա «վաստակել է» 145 մլն դոլար:

Ամսագիրն ընդգծում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի նա կվերադարձնի իրեն առաջատարի դիրքը:

Երրորդ հորիզոնականում է Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1977թ: Այս տարի ամսագրի ցուցակում ներառվել են 13 հայտնի մարդիկ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---