Կառավարությունը մտադիր է կրճատել աշխատատեղերն ու բարձրացնել աշխատավարձերը

Կառավարությունը մտադիր է կրճատել աշխատատեղերն ու բարձրացնել աշխատավարձերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում, անդրադառնալով երկրի տնտեսության որակական խնդիրներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի բոլոր ճյուղերում աշխատուժի պակաս է նկատվում: «Այսինքն, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության հետ»,-ասել է նա:

Այդ հարցն արդիական է նաև ՏՏ ոլորտում, որտեղ արգելակող գործոն է մարդկային ռեսուրսի պակասը: ՏՏ ոլորտում միջին աճը կազմում է 15-20 տոկոս, արդեն գործում է շուրջ 300 ընկերություն: Ինչպես ասել է վարչապետը, կրթության ու գիտության նախարարի հետ համաձայնություն է ձեռք բերվել այդ ոլորտում պետպատվերի ավելացման մասին բուհերում, սակայն, «աշխատուժի պակաս այստեղ դեռ կա»:

Նման խնդրի առջև է կանգնած նաև քիմիական արդյունաբերությունն ու քաղաքապետարանը: Այդպես, ըստ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանի, Վանաձորի քիմիական գործարանում 150 տարբեր ուղղվածության մասնագետների կարիք կա:

Իր հերթին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ քաղաքապետարանի ենթակայության ոլորտներում՝ կանաչապատման, տրանսպորտի, մաքրման, շուրջ 300 թափուր աշխատատեղ կա 80 000 դրամ միջին աշխատավարձով, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում:

Վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին վերլուծություն անցկացնել արտադրողականության բարձրացման հաշվին աշխատատեղերը կրճատելու ու աշխատավարձերը բարձրացնելու համար:

Վարչապետը հիշեցրել է, որ սեպտեմբերի արդյունքներով հանրապետությունում աշխատավարձն աճել է 5,3 տոկոսով, ընդ որում աճը մասնավոր հատվածում գերազանցել է այդ ցուցանիշի աճը պետական հատվածում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---