Խանջյան փողոցում փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական են եղել

Խանջյան փողոցում փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական են եղել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Խանջյան փողոցում կառուցվող շենքի շինարարության թույլտվության պայմանագրի ժամկետը ավարտված է եղել, և փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական են եղել: Արթուր Գևորգյանը նշեց, որ լրատվամիջոցներում ինֆորմացիա է տարածվել, որ կառույցն անօրինական է, բայց դա չի համապատասխանում իրականությանը և նման բան չէր կարող լինել. «Ոչ թե շենքն է անօրինական , այլ այդ պահին ընթացող շինարարությունը, քանի որ ավարտված է եղել պայմանագրի ժամկետը»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում կիսակառույց շենք է փլուզվել: Փլուզման հետևանքով փլատակներում է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---