Ճապոնական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենափոքր էկրանը

Ճապոնական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենափոքր էկրանը

PanARMENIAN.Net - Ճապոնական Ortus Technology ընկերությունը ներկայացրել է 9,6-դյույմանի էկրանը, որում հաշվարկվում է 3840 հորիզոնական և 2160 ուղղահայաց պիկսելներ: Հաղորդվում է, որ սա աշխարհի ամենափոքր էկրանն է: Ortus Technology էկրանը կարող է օգտագործվել պրոֆեսիոնալ վիդեոխցիկներում, բժշկական սարքավորումներում և սպառողական սարքերում: Էկրանների առաջին օրինակները պատրաստ կլինեն նոյեմբերին: Դրանք կցուցադրվեն Electronica 2012 ցուցահանդեսում, որը կկայանա Մյունխենում, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---