ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՈՌԱՆԱԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈՒ հրամանատարը կոչ է արել Հայաստանին «դադարեցնել թուրքերի կողմից իրականացրած հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները եւ աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թուրքիան ցանկանում է նորմալացնել կապերը Հայաստանի հետ: Սակայն որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը պետք է հետեւի միջազգային օրենքներին եւ կատարի լավ հարեւանին հարիր պարտականությունները», - հայտարարել է Հիլմի Օզկոկը: Նա նաեւ նշել է, թե «ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրելու որեւէ հիմքեր չկան, եւ Թուրքիան չի կարող պատասխանատվություն կրել Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում իրականացրած սպանությունների համար»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---