ԿԲ խորհրդի անդամ. Առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար

ԿԲ խորհրդի անդամ. Առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար

PanARMENIAN.Net - Հայաստանը ստացող երկիր է դրամական փոխանցումների առումով, իսկ երկիր մտնող փոխանցումների ծավալը 2-2,5 անգամ գերազանցում է երկրից դուրս եկող փոխանցումների ծավալը, ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը` հոկտեմբերի 26-ին Երևանում ելույթ ունենալով «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովում:

Նրա խոսքով, 2011-ի ընթացքում ոչ կոմերցիոն դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը Հայաստանում ավելացել է 13.7 տոկոսով, ընդ որում Հայաստանից փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 5 տոկոս, իսկ դեպի Հայաստան` 17.5 տոկոս:

Ինչ վերաբերվում է փոխանցումների քանակին, ապա 2011-ին դրանք աճել են 19 տոկոսով:

Նա նաև հաղորդել է, որ SWIFT համակարգով փոխանցումների բաժինը Հայաստանի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում 2005-2011թթ. ինչպես ծավալով, այնպես էլ քանակով նվազել է: Դա բացատրվում է նրանով, որ այս շրջանում Հայաստանում բավական աճել է դրամական փոխանցումների համակարգերի միջև մրցակցությունը, ինչը հանգեցրել է փոխադարձ կոմիսիայի նվազեցման, ազդեցություն է ունեցել նաև համակարգերի սպասարկման կետերի քանակի աճը և դրանց աշխարհագրական ընդլայնումը:

«Եթե Հայաստանում բոլոր փոխանցումների 67 տոկոսն իրականացվում է առանց հաշիվ բացելու փոխանցումների միջոցով, ապա երկիր մտնող փոխանցումների ընդհանուր թվի 78 տոկոսը բաժին են ընկնում SWIFT փոխանցումների համակարգին»,- ասել է նա:

Օլեգ Աղասյանը հավելել է, որ առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար, ուստի ԿԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երկրում դրամական փոխանցումների աշխատանքին:

Համաժողովին մասնակցելու համար Երևանում հավաքվել են տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, դրամական համակարգերի ներկայացուցիչներ, ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթիայի խոշորագույն բանկերի ղեկավարներ: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ԿԲ-ը և UNISTREM դրամական փոխանցումների միջազգային համակարգը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---