Պաշտպանության Բանակի շտաբի նոր պետի թեկնածուն արդեն հայտնի է

Պաշտպանության Բանակի շտաբի նոր պետի թեկնածուն արդեն հայտնի է

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ Երևանից Արցախ մեկնած լրագրողներին հայտնել է, որ Պաշտպանության Բանակի շտաբի նոր պետի թեկնածուն արդեն հայտնի է:

«Նոր թեկնածուն հայտնի է: Նա արդեն հանձնել է բոլոր քննություններն ու անցել հարցազրույցները»:

Թեկնածուի ով լինելու մասին, հրամանատարի խոսքով, կիմանանք միայն երկրի գերագույն հրամանատարի՝ նախագահի համապատասխան հայտարարությունից հետո:

Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ լրագրողները նրան լավ ճանաչում են:

Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետը՝ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը, նշանակվել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ պաշտոնից հեռացվել էր Արշալույս Փայտյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---